Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 406-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Օազիս կոմպյուտեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2026 թվականի հունիսի 12-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչի և մոնիթորի ձեռքբերում՝ 866,867 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Տարմա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 07625629) 2026 թվականի հունիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Կապան» կենտրոնի վերանախագծման և շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,125,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մաժդալանի» ընկերության հետ (Majdalani Engineering & Trading SAL LLC, Բեյրութ, Լիբանան) 2026 թվականի հունիսի 12-ի հաշիվ-ապրանքագրով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է «Թումո Երևան» և «Թումո Գյումրի» կենտրոնների համար մեխանիկական, էլեկտրական և սանտեխնիկական համակարգերի խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 10,665 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

07.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։