Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲՈՒԺՍԱՆՄԱՍԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հայաստանի Հանրապետության Կառավարություն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մարտի 1993 թ. N 121

Քաղ. Երևան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԲՈՒԺՍԱՆՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հոսպիտալի շահագործման հանձնումը պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմի առողջապահության վարչության 2-րդ բուժսանմասի շենքը՝ հարակից տարածքով և գույքով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը։

2. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` նշված բուժսանմասի ընդունման-հանձնման աշխատանքներն ավարտել 20-օրյա ժամկետում։

3. Պատգամավորների Երքաղխորհրդի գործկոմին`

ա) Քանաքեռի ալյումինի գործարանի աշխատողների կոնսուլտատիվ և ստացիոնար բուժօգնությունը կազմակերպել 8-րդ կլինիկական հիվանդանոցի միջոցով.

բ) լուծել երկրորդ բուժսանմասի աշխատողների աշխատանքի տեղավորման հարցը։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ ըստ ցանկության հոսպիտալում աշխատանքի ընդունել 2-րդ բուժսանմասի բուժական և սպասարկող անձնակազմի աշխատողներին։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Բագրատյան

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի

կառավարիչ Ա. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։