Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1993 թ. N 136
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի միջև Երևան քաղաքում Համաշխարհային բանկի Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն բացելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաշխարհային Բանկի Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությանը հատկացնել 300 քառ. մ տարածք՝ Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչության զբաղեցրած տարածքից։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությանը՝ մինչև 1993 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին ավարտել նշված տարածքի վերանորոգման աշխատանքները՝ դրանց պլանը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետությունում Համաշխարհային Բանկի ներկայացուցչության հետ։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարիչ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ