Հայաստանի Հանրապետության Կառավարություն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մարտի 1993 թ. N 137
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 590 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով դրամի տեղի ունեցող արժեզրկման երևույթները, որը տանում է գների բարձրացման, ինչպես նաև դրամային կանխիկ հաշվարկների ընդլայնման պրակտիկան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության բանկի առաջարկությունը՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ու ֆինանսների նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 4-ի «Դրամաշրջանառության վիճակը կայունացնելու ժամանակավոր միջոցառումների մասին» N 590 որոշմամբ հաստատված հանրապետությունում դրամաշրջանառության վիճակը կայունացնելու ժամանակավոր միջոցառումների երկրորդ կետի երկրորդ պարբերության «հազար ռուբլուց ոչ ավելի» բառերը փոխարինել «20 հազար ռուբլուց ոչ ավելի» բառերով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Բագրատյան
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարիչ Ա. Խաչատրյան