Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 1993 թ. N 141

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից Հայաստանի Հանրապետություն բռնագաղթած քաղաքացիների գերակշռող մասը ցանկություն է հայտնել վերադառնալու իրենց մշտական բնակության վայրերը: Ընդառաջելով նրանց ցանկությանը և ելնելով մշտական բնակության վայրերում Հայաստանի Հանրապետությունից վերադարձողների համար սոցիալ-տնտեսական բավարար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը և հատուկ ծրագրերի պետական վարչությանը` կազմակերպել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից Հայաստանի Հանրապետությունում ժամանակավորապես բնակվող քաղաքացիների վերադարձը իրենց մշտական բնակության վայրերը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչության հայտերով անհրաժեշտ թվով ավտոբուսներ հատկացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից բռնագաղթածներին իրենց մշտական բնակության վայրերը տեղափոխելու համար:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը հատկացնել անհրաժեշտ միջոցներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից բռնագաղթածներին իրենց մշտական բնակության վայրերը տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերի վճարման համար:

4. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը և «Հայագրոսպասարկում» հանրապետական արտադրական միավորմանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պաշտպանության կոմիտեին հատկացնել անհրաժեշտ կենցաղային և տնտեսական իրեր, համաձայն N 1 հավելվածի*), Մարտակերտի շրջանից բռնագաղթածների սոցիալ-կենցաղային կարիքները հոգալու համար:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտերով կենտրոնացված կարգով հատկացնել նրան գարնան գյուղատնտեսական աշխատանքների հաջող կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներ, որից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից բռնագաղթածներին՝ համաձայն N 2 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության հետ համատեղ ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից բռնագաղթածներին հատկացված կենցաղային և տնտեսական իրերի փոխադրումը:

7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և արդարադատության նախարարությանը` անհրաժեշտ աջակցություն և նյութական օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախարարների խորհրդի արդարադատության վարչությանը` ժամանակավորապես տեղահանված բնակչության անձնագրերն ու մյուս փաստաթղթերը վերականգնելու աշխատանքներում:

8. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներին` ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի ազատագրված բնակավայրերի վերականգնմանն ուղղված անհրաժեշտ օգնությունը, համաձայն N 3 հավելվածի ամրակցումների:

9. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությանը և հատուկ ծրագրերի պետական վարչությանը` մեկամսյա ժամկետում սույն որոշման կատարման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

________

*) Հավելվածները չեն բերվում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։