Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3161-Ա «26» հունիսի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ներքոնշյալ աղյուսակում նշված հանգամանք(ներ)ի առկայությունը՝

1. Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:

Գնման ընթացակարգի Մասնակցի Պատվի-րատուի անվանումը Իրավական հիմք Այլ անհրաժեշտ տեղե-կատվություն՝

ծածկագիրը չափաբաժնի Անվա-նումը ՀՎՀՀ գործունե-ության հասցեն գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը

հա-մարը անվա-նումը գնման գինը

/ՀՀ դրամ/

1 2 3 4 5 6 7 8 9 10 11

ԵՔ-ՀԲՄԱՇՁԲ-26/2 1 Երևան քաղաքի Հրազդանի Մեծ Կամրջի (Կիևյան կամուրջ) հիմնանո-րոգման աշխա-տանքներ 489375342 «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ 00456403 ք. Երևան, վարդանանց 112 10.05.2026թ. Երևանի քաղաքա-պետարան 1-ին սյունակում նշված ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8-րդ կետի 8.2 ենթակետ (գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող լիցենզավորված կազմակերպությունների ցանկը, որով պարզվել է, որ «Ռաֆ-Օջախ» ՍՊԸ-ն չունի հրավերով սահմանված շինարարության իրականացման գործունեության 1-ին դասի լիցենզիա՝ ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների` տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երթուղային գծեր և օդանավակայաններ, արհեստական կառուցվածքներ՝ կամուրջներ, թունելներ, ուղեանցներ, էստակադաներ, հենապատեր և այլն), որը ստուգվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորված և կասեցված կազմակերպությունների ցանկում՝ որը առկա է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական կայքէջում (https://www.minurban.am/hy/licensecank): Առկա չէ

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:

3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։