ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3103-Ա «22» հունիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.06.2026 թ.
հ. 3103-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Արտավազդ Վիրաբյան
/սեփականատեր/ Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, հ.12 բնակարան Արտավազդ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Շերամի փողոցի հ.35 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07042026-01-0375, ընդհ. բաժն. 2.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, բն.12/1 010739C3GBZD
2 Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Արա Սարգսյան
/սեփականատեր/ Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, հ.99 բնակարան Արա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Հալաբյան փողոցի հ.20/16 շենքի հ.99 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042026-01-0142, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, բն.99/1 01013LWVLKAK
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան