Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Խաղային գործունեության կարգավորման մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-263-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 47-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմել և հաստատվել են որպես հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարի չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման ծրագրի շահառու․
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ բանկային հաշիվների շահառուներ են.
7) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից:»․
2) 2-րդ մասի 1-ին կետը «չլրացած» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 70 և ավելի տարիք ունեցող» բառերով․
3) 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցների մասնակցությունը շահումով խաղերին և ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը.»․
4) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով․
«5) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում։»։