Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ հոդվածով.
Հոդված 1. «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» 2003 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-1-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ հոդվածով.
«Հոդված 6.2. Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները
1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, որոնք՝
1) խաղադրույքներ են կատարում իրենց անվամբ բացված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ և 928.9-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված հատուկ բանկային հաշիվների միջոցներից․
2) ներկայացրել են սույն օրենքի 6.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը․
3) պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, հիսուն տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների, Կենտրոնական բանկի աշխատակիցներ են։
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն:»։