ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 2026 թվականի N 1006-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57-րդ և 57.1-ին կետերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Զարինջա բնակավայրում խմելու ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքների նպատակով «Շինարվեստ» ՍՊԸ-ի հետ 2025 թվականի օգոստոսի 14-ին կնքված՝ «ՀՀ ԱՄ ԹՀ-ԲՄԱՇՁԲ-25/68-01» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 30,62 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Ապարան բնակավայրում ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նպատակով «Լիլիթ-87» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի հունիսի 18-ին կնքված՝ «ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-44/24-1» ծածկագրով գնման պայմանագրի 1-ին չափաբաժնում՝ չափաբաժնով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 47,84 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզի և վարչական շենքի հիմնանորոգման և բակային տարածքների բարեկարգման աշխատանքների նպատակով «Սոլար Ցենտր» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի օգոստոսի 29-ին կնքված՝ «ՀՀԱՄԱՇՏ-ԲՄԱՇՁԲ-24/4-1» ծածկագրով գնման պայմանագրում՝ պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի գնի 26,58 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջը:
4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանին կատարել փոփոխություն` Աղավնատուն բնակավայրի ներտնտեսային ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների նպատակով Խոյ համայնքի ղեկավարի «Վալ-Արտ» ՍՊԸ-ի հետ 2025 թվականի սեպտեմբերի 22-ին կնքված՝ «ԱՄԽՀ-ԳՀԱՇՁԲ-25/32» ծածկագրով գնման պայմանագրում` պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի 19,7 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արաքսի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման աշխատանքների նպատակով «Գաբրի Արտ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի նոյեմբերի 11-ին կնքված՝ «ԱՄԱՀ-ԳՋ-ԳՀԱՇՁԲ-24/67-2» ծածկագրով գնման պայմանագրում` պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի 59,9 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Նորակերտ բնակավայրի Կոմիտասի փողոցի ասֆալտապատման աշխատանքների նպատակով «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ի հետ 2024 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված՝ «ԱՄՓՀ-ԳՀԱՇՁԲ-48/24-1» ծածկագրով գնման պայմանագրի 3-րդ չափաբաժնում՝ չափաբաժնով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի 47,21 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Մեծամորի թիվ 3 մանկապարտեզի հիմնանորոգման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով «Հուսալի շինարար» ՍՊԸ և «Ավետիս Խեցի» ՍՊԸ կոնսորցիումի հետ 2022 թվականի նոյեմբերի 30-ին կնքված՝ «ՀՀԱՄՄՀ-ԲՄԱՇՁԲ-22/62-1» ծածկագրով գնման պայմանագրում` պայմանագրով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի 20,21 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Խաչաղբյուր բնակավայրում ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով «Ադրինշին» ՍՊԸ-ի հետ 2023 թվականի հունիսի 16-ին կնքված՝ «ՀՀԳՄՎՀ-ԲՄԱՇՁԲ-23/55-4» ծածկագրով գնման պայմանագրի 4-րդ և 5-րդ չափաբաժիններում՝ չափաբաժիններով նախատեսված որոշ աշխատանքներ փոխարինելով այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ պայմանագրի ընդհանուր գնի համապատասխանաբար 66,5 և 50,0 տոկոսների չափերով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները։
9. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Ալավերդու Զորավար Անդրանիկ փողոցի ասֆալտապատման աշխատանքների նպատակով «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ 2025 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ «ԼՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-25/6-1» ծածկագրով գնման պայմանագրում՝ կատարելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում՝ պայմանագրի ընդհանուր գնի 35,98 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
10. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանին կատարել փոփոխություն՝ Ալավերդու Երիտասարդական, Սպանդարյան, Խուդյակով փողոցների ասֆալտապատման աշխատանքների նպատակով «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի հետ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված՝ «ԼՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-25/6-2» ծածկագրով գնման պայմանագրում՝ կատարելով պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալների ավելացում՝ պայմանագրի ընդհանուր գնի 34,5 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
09.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ