Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հուլիսի 2026 թվականի N 1000-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՎԱԼԻ-ԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք, 28/2 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով շինությունը և սարքավորումները, ինչպես նաև 1/3 բաժնեմասով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 10.4 քառ. մետր մակերեսով ընդհանուր շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 27112025-01-0533։ Շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.06015 հա հողամասի և 296. 1 քառ. մ շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 10/2922: 10.4 քառ. մ մակերեսով շինությունն ընդհանուր բաժնային սեփականություն է Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք 28/1, 28/2, 28/3 հասցեների համար 1/3 բաժնեմասով) և Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 28112025-01-0061)՝ 9225860 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՎԱԼԻԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՎԱԼԻԲԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված՝ «Երևան Ջուր», «Հայջրմուղ-կոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հուլիսի 9-ի N 1000-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ 28/2 ՇԵՆՔ, 28/2 ՀԱՍՑԵԻ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 1/3 ԲԱԺՆԵՄԱՍՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ 10.4 ՔԱՌ. ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, Ա. ՉԵԽՈՎԻ ՓՈՂՈՑ 28/2 ՀԱՍՑԵԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը/ զբաղեցրած մակերեսը Միավորի արժեքը (ՀՀ դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը

(ՀՀ դրամ)

Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 շենք, 28/2 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով շինության և սարքավորումների, ինչպես նաև 1/3 բաժնեմասով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 10.4 քառ. մետր մակերեսով ընդհանուր շինության

1. Շինություն ք/մ 9.4 340425.5319 3200000

2. Շինություն ք/մ 10.4 345821.3256 1200000

3. Պոմպ LOWARA ESM 90R/322 SVE Q=1,49լ/վ,

H=40.0մ, N=1,1 կվտ լրակազմ 2 1317730 2635460

4. Դրեժանային պոմպ Q=0.8 լ/վ, H=6.0մ, N=0.37 կվտ լրակազմ 1 81900 81900

5. Պոլիպրոպիլենե խողովակ (PPR) 50մմ գծ․ մ 16 2130 34080

6. Պոլիպրոպիլենե խողովակ (PPR) 40մմ գծ․ մ 8 1440 11520

7. Գնդիկային փական DN1/2 հատ 6 1160 6960

8. Գնդիկային փական DN25 հատ 3 5030 15090

9. Հետադարձ փական DN40 հատ 2 9580 19160

10. PPR կոմբինացված կցամաս-ամերիկանկա 40-1 1/4 հատ 3 1880 5640

11. PPR կոմբինացված կցամաս-ամերիկանկա 32-1 հատ 4 1000 4000

12. PPR անկյունակ 50մմ հատ 8 430 3440

13. PPR անկյունակ 40մմ հատ 3 290 870

14. PPR եռաբաշխիչ 50x50x50մմ հատ 2 700 1400

15. PPR եռաբաշխիչ 50x32x50մմ հատ 3 580 1740

16. Անցք պարուրաձողով 1 1/4 հատ 6 570 3420

17. Անցք պարուրաձողով 1 1/2 հատ 12 650 7800

Երևան, Շենգավիթ, Ա. Չեխովի փողոց 28/2 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի

18. Ջրագիծ D=89մմ, L=32.4մ գծ․ մ 32.4 5210 168804

19. Կոյուղագիծ D=200մմ, L=28.8մ գծ․ մ 28.8 8020 230976

20. Ջրամատակարարման հոր D=1000մմ հատ 2 273900 547800

21. Կոյուղու հոր D=1000մմ հատ 3 348600 1045800

Ընդամենը 9225860

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

09.07.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։