ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3255-Ա «30» հունիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի Հ.3996-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Սեյրան Խաչատրյանի 22.06.2026թ. հ.Դ-64299-26 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեփտեմբերի 30-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ.3996-Ա որոշման հավելվածի 16-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
30.06.2026 թ.
հ. 3255-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սեյրան Խաչատրյան Թբիլիսյան խճուղի, հ.19/2 հողամաս Սեյրան Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.19/2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04062025-01-0229/ բաժանման հատակագծով առանձնացվող 629.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.9/12 010338DWSYHR
2 Սեյրան Խաչատրյան Թբիլիսյան խճուղի, հ.19/2 հողամաս Սեյրան Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.19/2 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04062025-01-0229, հող. ընդհ. բաժ. 33.3քմ / զբաղեցրած 351.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.9/11 01033LF7BEZF
3 Համբարձում Սմբատյան /լիազորված անձ/
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ Ա. Սարգսյան փողոց, հ.19 խանութ Ա. Սարգսյան փողոցի հ.19 հասցեում գտնվող խանութին /հիմք՝ սեփ. վկ. հ.2162994/ տրամադրել հասցե՝ Ա. Սարգսյան փողոց, հ.2/5 01013AGDLTME
4 «ՏՄ ՄԵԳԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ Բագրևանդ թաղամաս, հ․60/1 շենք, հ․12 բնակարան «ՏՄ ՄԵԳԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ․60/1 շենքի հ․12 հասցեում գտնվող բնակարանի /վկ․ հ․20052026-01-0362, ընդհ․օգտ․ 8․5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44․9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ․60/1 շենք, բն․12/1 01083ABZMFCJ
5 Էդուարդ Կարսյան Սարյան փողոց, հ․40 շենք արվեստանոց Էդուարդ Կարսյանին սեփականության իրավունքով պատկանող, Սարյան փողոցի հ․40 շենքի արվեստանոցին /սեփ․ վկ․ հ․1556616/ տրամադրել հասցե՝ Սարյան փողոց, հ․40 շենք, հ․66 01063FEQVLJX
Երևանի քաղաքապետ Տ. Ավինյան