ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2025 թվականի N 357-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի փետրվարի 7-ից մինչև 2028 թվականի փետրվարի 6-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
27.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
մարտի 27-ի N 357-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-
վորը Քա-
նակը Ծագման երկիրը Արտա-
հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղե-
կու-թյուն-
ներ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 1518003900 Novata B PH Բուսական յուղ ոչ սննդային՝ հիդրոգենացված, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության
համար կգ 5 000 Գերմանիա Գերմանիա 27 000 000
2. 1516209808 Suppocire NAI 25 A բուսական ծագման ոչ սննդային յուղ, նախատեսված բժշկական մոմիկների
արտադրության համար կգ 10 000 Ֆրանսիա Ֆրանսիա 50 000 000
3. 3808948000 NOCOLYSE ախտահանիչ լուծույթ՝ GMP ստանդարտների համաձայն միջավայրի աղտահանման
համար կգ 600 Թուրքիա Թուրքիա, Վրաստան 15 000 000
4. 7010907900 Ապակյա սրվակներ 10 մլ ապակյա դեղագործական սրվակներ 10 մլ՝ նախատեսված թողարկվող
արտադրանքի համար հատ 100 000 Ավստրիա, Իրան, Գերմանիա Ավստրիա, Իրան, Գերմանիա 6 000 000
5. 7010907900 Ապակյա սրվակներ 30 մլ ապակյա դեղագործական սրվակներ 30 մլ՝ նախատեսված թողարկվող
արտադրանքի համար հատ 300 000 Իրան Իրան 15 000 000
6. 7010907100 Ապակյա սրվակներ 60 մլ Ապակյա դեղագործական սրվակներ 60 մլ՝ նախատեսված թողարկվող
արտադրանքի համար հատ 100 000 Իրան Իրան 6 000 000
7. 7010907100 Ապակյա սրվակներ 100 մլ Ապակյա դեղագործական սրվակներ 100 մլ՝ նախատեսված թողարկվող
արտադրանքի համար հատ 1 000 000 Իրան Իրան 56 000 000
8. 3923509000 Պլաստմասսայե կափարիչ-
ներդիրներ Պլաստմասսայե կափարիչ ներդիրներ (խցանի ներդիր՝
100 մլ ապակե շշիկի համար) կգ 280 Ֆրանսիա Ֆրանսիա 1 500 000
9. 1702305000 Գլյուկոզա փոշի Խաղողաշաքար և խաղողաշաքարի օշարակ, առանց
պտղաշաքարի կամ չոր վիճակում 20 % զանգվածային բաժնից պակաս պտղաշաքարի պարունակությամբ` սպիտակ բյուրեղային փոշու տեսքով՝ ագլոմերացված կամ չագլոմերացված
(Գլյուկոզա փոշի) կգ 1 200 Ֆրանսիա Չեխիա 2 450 000
10. 2922498500 Դիկլոֆենակ նատրիում Դիկլոֆենակ նատրիում ՝ նախատեսված ԴԻԿԼՈՆ մոմիկի՝ (դեղի)
արտադրության համար կգ 1 000 Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա 15 000 000
11. 2935909009 Սուլֆամե- տոքսազոլ միկրոնի-զացված Սուլֆամե-տոքսազոլ միկրոնիզացված՝ նախատեսված ՍՈՒԼՖԱՊՐԻՄ ներքին ընդունման դեղակախույթի (դեղի)
արտադրության համար կգ 400 Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա Հնդկաստան, Չինաստան Գերմանիա 6 000 000
12. 3503008002 Հեղուկ ձկնասոսինձ Հեղուկ ձկնասոսինձ նախատեսված՝ բժշկական մոմիկների պատրաստման
համար կգ 1 000 Գերմանիա, Կանադա Գերմանիա, Կանադա 10 611 000
13. 2915705000 Նատրիում ստեարատ Նատրիում ստեարատ, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության
համար կգ 1 200 Իտալիա Չեխիա 5 000 000
14. 1302199000 Եզան լեզվի չոր էքստրակտ Եզան լեզվի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 500 Չինաստան Չինաստան 4 000 000
15. 1302199000 Եղեսպակի չորս էքստրակտ Եղեսպակի չորս էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 250 Չինաստան Չինաստան 1 500 000
16. 1302199000 Երիցուկի չոր էքստրակտ Երիցուկի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 500 Չինաստան Չինաստան 6 000 000
17. 1302199000 Կաղնու կեղևի չոր էքստրակտ Կաղնու կեղևի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 250 Չինաստան Չինաստան 1 500 000
18. 1302199000 Հազա-րատրևուկի չոր էքստրակտ Հազարատերևուկի չոր էքստարկտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 250 Չինաստան Չինաստան 2 000 000
19. 1302199000 Ուրցի չոր էքստրակտ Ուրցի չոր էքստրակտ, նախատեսված ներքին ընդունման օշարակների
արտադրության համար կգ 250 Չինաստան Չինաստան 1 500 000
20. 9018311009 Ներարկիչներ առանց ասեղի Ներարկիչներ առանց ասեղի (ոչ էլեկտրական) նախատեսված օշարակի
փաթեթավորման համար հատ 100 000 Ֆրանսիա Ֆրանսիա 8 500 000
21. 3926909709 Պլաստմասսայե ամրակներ ներարկիչների
համար Պլաստմասսայե ամրակներ ներարկիչների համար՝ առանց ասեղի (ոչ էլեկտրական) կգ 90 Ֆրանսիա Ֆրանսիա 2 000 000
22. 3923509000 Պոլիմերային կափարիչներ Պոլիմերային կափարիչներ նախատեսված դեղագործական սրվակների
համար կգ 1 150 Գերմանիա Գերմանիա 8 000 000
23. 2905450009 Գլիցերին (Refined Glycerine 99.7%) թափանցիկ, անգույն, օշարականման հեղուկ առանց հոտի, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար կգ 40 000 Մալայզիա Մալայզիա 38 000 000
24. 1516209808 Պինդ ճարպ Hard Fat (HPKO 36-38) բուսական ծագման ոչ սննդային յուղ, նախատեսված բժշկական մոմիկների արտադրության համար կգ 10 000 Մալայզիա Մալայզիա 25 000 000
Ընդամենը 313 561 000
(հավելվածը փոփ., լրաց. 09.07.26 N 993-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
27.03.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ