Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-01-01-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակելի տարածության իրավունքի ապահովումը

1. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները բուժական, դաստիարակչական, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում, անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից, գտնվելու կամ բնակվելու, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու, հանրապետության զինված ուժերում ծառայելու կամ ազատազրկման վայրերում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում պահպանում են իրենց բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իրավունքը:

18 տարին լրացած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, որոնք չունեն սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և վերջին 5 տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունը, իրավունք ունեն ստանալու նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածություն:

2. Բնակելի տարածություն չունեցող` առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակտարածությունը տրվում է արտահերթ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

3. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(9-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.04.04 ՀՕ-69-Ն, 14.12.04 ՀՕ-39-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։