Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-02-17-ից մինչև 2021-04-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը

գործել է մինչև 2021-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Լիցենզիայի տրամադրման ընթացակարգը

(վերնագիրը խմբ.13.11.15 ՀՕ-121-Ն)

1. Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:

2. Լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար սույն օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:

3. Լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով:

4. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան:

5. Լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների ստեղծած լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա: Լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները տրվում են սույն օրենքով և լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններով նախատեսված կարգով:

6. Լիցենզիաները տրվում են միայն սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:

7. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տրամադրելու մասին որոշումն ընդունելուց և պետական տուրքի վճարման մասին հավաստիանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, լիցենզիայի մասին որոշումը գրանցում է էլեկտրոնային գրանցամատյանում, որից հետո էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ կերպով տրամադրվում է լիցենզիայի սերիան և հերթական համարը՝ էլեկտրոնային գրանցամատյանում հրապարակելով լիցենզիա տրամադրելու մասին որոշումը:

(26-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, խմբ. 29.04.13 ՀՕ-48-Ն, 13.11.15 ՀՕ-121-Ն, լրաց. 25.10.17 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։