Հոդված 17. Լիցենզիայի վավերապայմանները
Հոդված 17. Լիցենզիայի վավերապայմանները
1. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի սերիան և համարը.
3) լիցենզիան տալու ամսաթիվը.
4) գործունեության այն տեսակը, որի իրականացման համար տրվել է լիցենզիան.
5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի և անհատ ձեռնարկատիրոջ համար` ազգանունը, անունը և բնակության վայրը.
6) գործունեության իրականացման վայրը (հասցեն) (նշվում է, եթե սույն օրենքի համաձայն լիցենզավորման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն լիցենզիայում նշված վայրում).
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի պետական զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
2. Լիցենզիաների ձևերը հաստատում են համապատասխան լիցենզավորման կարգերը հաստատող մարմինները:
3. Լիցենզիաների ձևերը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար և սերիա:
Լիցենզիաների ձևերի ձեռքբերումը, հաշվառումը և պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:
4. Էլեկտրոնային եղանակով տրամադրվող լիցենզիաները և ներդիրները տրվում են սույն հոդվածով սահմանված վավերապայմաններին (տեղեկատվությանը) համապատասխան՝ էլեկտրոնային համակարգում լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների գեներացման և արտապատկերման միջոցով:
(17-րդ հոդվածը փոփ.13.11.15 ՀՕ-121-Ն, լրաց. 16.11.22 ՀՕ-431-Ն)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)