Հոդված 28. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 28. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
(վերնագիրը փոփ.13.11.15 ՀՕ-121-Ն)
1. Լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
բ.1) հայտատուի պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը,
գ) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ տեղեկատվություն,
դ) (ենթակետն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)
2) (կետն ուժը կորցրել է 22.06.12 ՀՕ-172-Ն)
3) (կետն ուժը կորցրել է 20.11.14 ՀՕ-160-Ն)
4) օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված այլ փաստաթղթեր:
2. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:
(28-րդ հոդվածը լրաց. 15.12.05 ՀՕ-12-Ն, 08.12.10 ՀՕ-227-Ն, լրաց., փոփ. 22.06.12 ՀՕ-172-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն, 20.11.14 ՀՕ-160-Ն, 13.11.15 ՀՕ-121-Ն)