Հոդված 23. Պետական տուրքը
Հոդված 23. Պետական տուրքը
Լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյաններից այլ անձանց տեղեկությունների տրամադրման, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով կարող են նախատեսվել տարեկան տուրքեր:
(23-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-161-Ն, փոփ., լրաց. 16.11.22 ՀՕ-431-Ն)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)