Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 12. Պարտադիր պահանջները և պայմանները

գործել է մինչև 2025-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պարտադիր պահանջները և պայմանները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում՝ նաև լիցենզավորման կարգերով և միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները և դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը և տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում:

2.1. Լիցենզավորող մարմինը լիցենզիան հանձնելիս ծանուցում է լիցենզավորված անձին միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Նման պարտավորությունների փոփոխության դեպքում լիցենզավորող մարմինը այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում, պարտավոր է ծանուցել լիցենզավորված անձին և դրանք հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

3. Միևնույն տեսակի լիցենզիա ստացած լիցենզավորված անձանց համար պետք է նախատեսվեն միանման պահանջներ և պայմաններ:

(12-րդ հոդվածը լրաց. 17.09.09 ՀՕ-169-Ն, 19.03.12 ՀՕ-132-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։