Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-01-ից մինչև 2025-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 26.1. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

գործել է մինչև 2025-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 26.1. Պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետների երկարաձգումը

1. Այն դեպքում, երբ հայտատուն, սույն օրենքի 23.1-ին հոդվածի համաձայն, պետական տուրքը չի վճարում մինչև լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու հայտը բավարարելու վերաբերյալ որոշման մասին տեղեկացվելը, ապա համապատասխան գործողությունը կատարելու համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 26-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետները երկարաձգվում են հինգ աշխատանքային օրով:

(26.1-ին հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն, փոփ. 13.11.15 ՀՕ-121-Ն, 16.11.22 ՀՕ-431-Ն)

(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։