Հոդված 9. Լիցենզավորող մարմինների որոշումները
Հոդված 9. Լիցենզավորող մարմինների որոշումները
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
3. Այն դեպքում, երբ լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակի տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի վերաձևակերպման, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարվում է համապատասխան որոշումը կայացվելուց հետո, ապա լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի կրկնօրինակը, ժամկետը երկարաձգված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, վերաձևակերպված լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու լիցենզիան և (կամ) յուրաքանչյուր ներդիրը, ինչպես նաև դրանց վերաբերյալ համապատասխան որոշումները լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:
(9-րդ հոդվածը լրաց. 29.04.13 ՀՕ-48-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-431-Ն)
(16.11.22 ՀՕ-431-Ն օրենքն ունի անցումային դրույթ)