Հոդված 8. Լիցենզավորող մարմինները
Հոդված 8. Լիցենզավորող մարմինները
1. Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար:
Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում):
Էներգետիկայի և արժեթղթերի շուկայի բնագավառում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի պահանջներին չհակասող «Էներգետիկայի մասին» և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:
Սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված բանկային գործունեության լիցենզիան տրվում է միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգերով:
3. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով:
4. Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները:
5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները:
6. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները: