Հոդված 27. Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
Հոդված 27. Պարզ լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը
1. Պարզ լիցենզիա ստանալու համար հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ նշելով`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,
բ) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ) օրենքով նախատեսված այլ տեղեկատվություն.
2) իրավաբանական անձի համար` կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` պետական գրանցման վկայականի պատճենը.
3) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
2. Պարզ լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին հանձնվել առձեռն կամ փոստով: