Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-05-16-ից մինչև 2006-06-23։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 9. Լիցենզավորող մարմինների որոշումները

գործել է մինչև 2006-06-23Բացել ARLIS-ում

Հոդված 9. Լիցենզավորող մարմինների որոշումները

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։