Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-07-ից մինչև 2007-06-25։Բացել գործող տեքստը
Գլուխ VIII · ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 46. Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

գործել է մինչև 2007-06-25Բացել ARLIS-ում

Հոդված 46. Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը

1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:

Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաև չի կարող առաջացնել որևէ պատասխանատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։