Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-01-ից մինչև 2013-07-27։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2013-07-27-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ V · ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

գործել է մինչև 2013-07-27ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան

1. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:

Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:

2. Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

3. Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:

5. (մասն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)

(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։