Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-07-27-ից մինչև 2014-01-17։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հոդված 13. Մասնագիտական որակավորման պահանջները

գործել է մինչև 2014-01-17Բացել ARLIS-ում

Հոդված 13. Մասնագիտական որակավորման պահանջները

1. Լիցենզավորման ենթակա գործունեության այն տեսակների համար, որոնց իրականացումը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել մասնագիտական որակավորման պահանջներ:

2. Անձի մասնագիտական որակավորում ունենալու փաստը կարող է հաստատվել օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան վկայականներով, դիպլոմներով, որակավորման դասերով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով: Անձի կողմից ոչ պակաս, քան 3 տարի անընդմեջ որոշակի պաշտոններում կամ որոշակի բնագավառներում աշխատանքներ կատարելու մասին աշխատանքային ստաժը նույնպես համարվում է անձի՝ տվյալ մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

3. Օտարերկրյա պետությունների կողմից տրված մասնագիտական որակավորման փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում իրավական ուժ ունեն, եթե դա նախատեսված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Լիցենզիա տալու համար մասնագիտական որակավորման ստուգումներ կարող են անցկացվել միայն օրենքով նախատեսված դեպքերում` օրենքով կամ լիցենզավորման կարգերով նախատեսված կարգով ու պայմաններով:

5. Մասնագիտական որակավորում ստանալու, մասնագիտական որակավորման ստուգմանը (քննությանը) մասնակցելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։