Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան
Հոդված 25. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան
1. Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:
Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:
2. Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝ սույն օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
4. Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:
5. (մասն ուժը կորցրել է 29.04.13 ՀՕ-48-Ն)
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.10 ՀՕ-227-Ն, փոփ. 29.04.13 ՀՕ-48-Ն)