Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՊԱՐԲԵՐԱԿԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 ապրիլի 1993 թվականի N 197

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ «ՊԱՐԲԵՐԱԿԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պարբերական» հրատարակչության առջև ծառացած խնդիրների օպերատիվ լուծման և ֆինանսական հարցերի կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Պարբերական» հրատարակչությունը 1993 թվականի ապրիլի 1-ից ենթարկել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը, առանց թերթերի խմբագրությունների:

Այդ կապակցությամբ «Պարբերական» հրատարակչության գույքը` շենքերը, կառույցները և մյուս հիմնական ու շրջանառու միջոցները, և հաշվեկշիռը` ակտիվներով և պասսիվներով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչության տնտեսական վարչությանը:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությանը և «Պարբերական» հրատարակչությանը` սահմանված կարգով կազմել համատեղ հանձնաժողով և մինչև 1993 թվականի հունիսի 1-ը ավարտել հանձնման-ընդունման աշխատանքները:

3. «Պարբերական» հրատարակչության շենքում տեղավորված խմբագրությունների զբաղեցրած տարածությունները թողնել նրանց օգտագործմանը` սահմանված կարգով կնքված վարձակալական պայմանագրերի հիման վրա:

4. «Պարբերական» հրատարակչությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի հաստատմանը ներկայացնել հրատարակչության կանոնադրությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։