ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետով, որոշում եմ.
Վավերացնել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին» 1995 թվականի մայիսի 26-ին Մինսկում կնքված համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
14 նոյեմբերի 1995 թ.
ՆՀ-516