Գլուխ 4 · բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 17. Բնապահպանական պետական տեսուչի զենքը
Հոդված 17. Բնապահպանական պետական տեսուչի զենքը
Օրենքով սահմանված կարգով բնապահպանական պետական տեսուչին հատկացվող քաղաքացիական և ծառայողական զենքի ու ռազմամթերքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(17-րդ հոդվածը փոփ. 05.10.22 ՀՕ-375-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-37-Ն)