Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 23. Բնապահպանական վերահսկողության ձևերը
Հոդված 23. Բնապահպանական վերահսկողության ձևերը
Բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է ստուգումների, դիտարկումների և ուսումնասիրությունների միջոցով:
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (պաշտոնատար անձինք) կարող են մասնակցել հարկային մարմնի կողմից անցկացվող համատեղ համալիր հարկային ստուգումներին.
2) բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով տեսչական մարմնի պաշտոնատար անձը կարող է մասնակցել հարկային մարմնի կողմից իրականացվող չափագրումներին:
(23-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-270-Ն, 06.10.20 ՀՕ-452-Ն)