Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 29. Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման ընթացակարգը

գործել է մինչև 2024-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 29. Իրավախախտում թույլ տված անձանց գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման ընթացակարգը

1. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների գործողությունները դադարեցվում, կասեցվում և արգելվում են օրենքներով սահմանված դեպքում ու կարգով և սույն հոդվածով սահմանված ընթացակարգով:

2. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների գործողությունների դադարեցման, կասեցման և արգելման վերաբերյալ որոշման մեկ օրինակը սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պաշտոնատար անձանց հանձնարարությամբ տարածքային բնապահպանական պետական տեսուչը երկօրյա ժամկետում տալիս է ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին, որոնք ստանալու մասին որոշման երկրորդ օրինակի վրա կատարում են համապատասխան նշագրում:

Պաշտոնատար անձանց կողմից որոշումն ընդունելուց հրաժարվելու կամ այն հանձնելու անհնարինության դեպքերում որոշման մեկ օրինակն ուղարկվում է փոստով` գրանցամատյանում կատարելով համապատասխան նշագրում:

3. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի կողմից, ապա ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտի ղեկավարը որոշմամբ սահմանված ժամկետում այն իրականացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, պատշաճ ձևով տեղյակ է պահում որոշումն ընդունող պաշտոնատար անձին:

4. Եթե որոշման պահանջի կատարումն իրականացման ենթակա է տվյալ ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտում համապատասխան բնապահպանական պետական տեսուչի կողմից կամ նրա մասնակցությամբ (դադարեցում, կասեցում, կապարակնքում և այլն), ապա որոշման պահանջների կատարումն իրականացվում է որոշմամբ սահմանված ժամկետում, որն արձանագրվում է:

Բնապահպանական պետական տեսուչը կապարակնքման միջոցով որոշման պահանջների կատարումն իրականացնելու դեպքում կազմում է նաև կապարակնքման ակտ:

5. Բնապահպանական պետական տեսուչի կապարակնիքի և կապարակնքման ակտի ձևերը հաստատում է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը:

(29-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն, լրաց. 06.10.20 ՀՕ-452-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։