Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՍՏՈՒԳՎՈՂ ԵՎ ԴԻՏԱՐԿՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 33. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների պարտականությունները

գործել է մինչև 2024-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտների պարտականությունները

(վերնագիրը լրաց. 06.10.20 ՀՕ-452-Ն)

1. Բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման բնագավառում ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտները պարտավոր են` ա) պահպանել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել բնապահպանական օրենսդրության նորմերի կատարման նկատմամբ ինքնահսկում կամ արտադրական հսկում.

գ) չխոչընդոտել ստուգումների կամ դիտարկումների ընթացքին.

դ) կատարել ստուգում կամ դիտարկում իրականացնող անձանց օրինական պահանջները.

ե) ստուգող կամ դիտարկող անձանց պահանջով տրամադրել ստուգմանը կամ դիտարկմանն առնչվող փաստաթղթեր, տվյալներ, բանավոր և գրավոր բացատրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ և ստուգմանը կամ դիտարկմանն անհրաժեշտ այլ փաստաթղթեր և իրեր.

զ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումը կամ դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար.

է) սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված կարգով և ժամկետներում վերացնել ստուգմամբ կամ դիտարկմամբ բացահայտված թերություններն ու իրավախախտումները:

2. Ստուգվող կամ դիտարկվող սուբյեկտները պարտավոր են իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պահանջներ:

3. Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման համար ինքնահսկում կամ արտադրական հսկում իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի պահանջները չկատարելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

(33-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.10.20 ՀՕ-452-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։