Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-07-24։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-07-24-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 31. Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը

գործել է մինչև 2026-07-24ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 31. Բնապահպանական պետական տեսուչի կողմից տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված բնապահպանական նորմերի ու կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն` բնապահպանական պետական տեսուչն ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնում է`

ա) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

բ) թափոնների տեղափոխման նորմերի ու կանոնների ակնհայտ խախտման դեպքում.

գ) կենսառեսուրսների, օգտակար հանածոների և հողի բերրի շերտի տեղափոխման դեպքերում` դրանց ձեռքբերման օրինականությունը պարզելու համար:

2. Բնապահպանական պետական տեսուչը սույն հոդվածի`

ա) (կետն ուժը կորցրել է 21.03.18 ՀՕ-183-Ն)

բ) 1-ին մասի «բ» կետով սահմանված ստուգման ժամանակ սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով արձանագրվում է իրավախախտման փաստը.

գ) 1-ին մասի «գ» կետով սահմանված ստուգման ժամանակ կենսառեսուրսների, օգտակար հանածոների և հողի բերրի շերտի տեղափոխման իրավախախտում հայտնաբերելու դեպքում տվյալ ավտոտրանսպորտային միջոցը տեղափոխվում է համապատասխան բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին պատկանող կամ նրանց հսկողության տակ գտնվող տարածք` սույն օրենքով սահմանված կարգով քննություն անցկացնելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների չափումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Սույն հոդվածով սահմանված դեպքերում ավտոտրանսպորտային միջոցի վարորդի` բնապահպանական պետական տեսուչի օրինական պահանջին չենթարկվելու` ավտոտրանսպորտային միջոցը չկանգնեցնելու դեպքում բնապահպանական պետական տեսուչը անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:

(31-րդ հոդվածը փոփ. 28.11.11 ՀՕ-281-Ն, փոփ., լրաց. 21.03.18 ՀՕ-183-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։