Հոդված 37. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի փոխհարաբերությունները հասարակայնության հետ
Հոդված 37. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի փոխհարաբերությունները հասարակայնության հետ
(վերնագիրը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)
1. Հասարակայնության, ներառյալ` հասարակական կազմակերպությունների (այսուհետ՝ հասարակայնություն) պահանջով բնապահպանական օրենսդրության կիրարկման վերաբերյալ տեղեկատվությունը բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Հասարակայնությունը բնապահպանական օրենսդրության խախտման դեպքերի մասին պատշաճ ձևով է տեղյակ պահում կամ ահազանգում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին, որը համապատասխան դիմում-բողոքը կամ հաղորդումն ստանալուց հետո սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացնում է ստուգում և ստուգման ավարտից հետո` հնգօրյա ժամկետում, արդյունքների մասին տեղյակ է պահում նաև դիմողին կամ հաղորդում ներկայացնողին:
3. Սույն հոդվածով սահմանված դեպքերում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը ստուգմանը կարող է ներգրավել նաև դիմողին կամ հաղորդում ներկայացնողին:
4. Բնապահպանական օրենսդրության կիրարկումն արդյունավետ իրականացնելու նպատակով բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կատարվող աշխատանքների մասին կարող է տեղեկացնել հասարակայնությանը` միաժամանակ պահպանելով գաղտնիությունն ու ձեռնպահ մնալով գործերի քննության ընթացքի մանրամասներ տրամադրելուց, ինչպես նաև հասարակայնությանը կարող է ներգրավել բնապահպանական օրենսդրության խախտման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին:
5. Բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանումներին օրենսդրության խախտման դեպքերի վերաբերյալ հասարակայնության տրամադրած ակնհայտ կեղծ տեղեկատվությունը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(37-րդ հոդվածը փոփ. 21.03.18 ՀՕ-183-Ն)