Հոդված 15. Արտադրության, վերամշակման և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության հիմնավորման ընթացակարգը
Հոդված 15. Արտադրության, վերամշակման և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի անվտանգության հիմնավորման ընթացակարգը
1. Արգելվում է սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի (անասնաբուժասանիտարական հաշվառված ձևաթղթեր (վկայական, տեղեկանք, սերտիֆիկատ), բուսասանիտարական հավաստագիր, առողջության սերտիֆիկատ, որակի և անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր համապատասխանության գնահատման, հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիայի եզրակացություն):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերն արտադրության մեջ կարող են օգտագործվել միայն անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայությամբ:
3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման մթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:
4. (մասն ուժը կորցրել է 17.12.14 ՀՕ-239-Ն)
5. Սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:
(15-րդ հոդվածը փոփ. 17.12.14 ՀՕ-239-Ն)