Հոդված 16. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը
Հոդված 16. Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը
1. Ներմուծվող սննդամթերքի փորձաքննության իրականացման դեպքերը և կարգը սահմանում է Կառավարությունը:
2. Փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար` փորձաքննությունների գնացուցակի համաձայն:
3. Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին` յուրաքանչյուր փորձաքննության համար` գնացուցակով սահմանված չափով:
(16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն)
(հոդվածը 25.10.23 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից)
(25.10.23 ՀՕ-330-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)