Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-11-21-ից մինչև 2025-06-03։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-06-03-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

Հոդված 6. Լիազոր մարմնի և պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից իրականացվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը

գործել է մինչև 2025-06-03ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 6. Լիազոր մարմնի և պետական սահմանի անցման կետերում սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պետական մարմնի կողմից իրականացվող սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունը

(վերնագիրը լրաց. 06.07.22 ՀՕ-324-Ն)

1. Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը` իր կազմում գործող ստորաբաժանումների և տարածքային մարմինների միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:

2. Պետական վերահսկողության ձևերն են`

1) ստուգումը.

2) դիտարկումը.

3) աուդիտը.

4) բուսասանիտարական մշտադիտարկումը (մոնիթորինգը).

5) անասնահամաճարակային մշտադիտարկումը.

6) սահմանային պետական վերահսկողությունը:

3. Պետական վերահսկողությունն իրականացվում է`

1) սննդամթերքի անվտանգության ոլորտում` սննդամթերքի արտադրության, մշակման, վերամշակման, ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման, տեղափոխման, պահման, պահպանման, իրացման (վաճառքի), ոչնչացման և օգտահանման փուլերին, ինչպես նաև ծառայությունների մատուցմանը, օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին, սննդամթերքի հիգիենայի պայմաններին, այդ թվում` պատշաճ հիգիենայի գործելակերպին իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.

2) անասնաբուժության ոլորտում` անասնաբուժական ծառայության գործունեության, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և բուժման, հակաանասնահամաճարակային միջոցառումների կազմակերպման, իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքը կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցումից պաշտպանելու միջոցառումների հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերերի և լրացակերերի, անասնաբուժական դեղամիջոցների արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման և վերամշակման ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում երկրի տարածք ներմուծվող և երկրից արտահանվող կենդանիների, կենդանական ծագման մթերքի և հումքի, կերի, լրացակերերի, մանրէական տարատեսակների, անասնաբուժական միջոցների և անասնաբուժական դեղամիջոցների, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրող նյութերի ու առարկաների, կենդանիների կենսագործունեության համար նախատեսված ջրի անասնաբուժասանիտարական անվտանգության նկատմամբ.

3) բուսասանիտարիայի ոլորտում` բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների, պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման, արտահանման, վերաարտահանման նկատմամբ, ինչպես նաև կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների ներթափանցումը և հետագա տարածումը կանխելու, դրանցից սպասվող տնտեսական վնասը սահմանափակելու կամ պետական գրանցում չստացած, օգտագործման համար ոչ պիտանի, ժամկետանց և արգելված պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծումը, արտահանումը, իրացումն ու օգտագործումը բացառելու նպատակով: Բուսասանիտարիայի ոլորտում պետական վերահսկողություն իրականացնող անձինք կրում են համազգեստ, որի կրման կարգը և ձևը հաստատում է Կառավարությունը:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական վերահսկողության ձևերի հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

5. Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

5.1. Պետական սահմանի անցման կետերում սույն հոդվածով նախատեսված պետական վերահսկողության գործառույթներն իրականացնում են մաքսային մարմինները՝ որպես սահմանային պետական վերահսկողություն պետական սահմանի անցման կետերում:

6. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)

7. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)

8. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)

9. (մասն ուժը կորցրել է 06.07.22 ՀՕ-324-Ն)

(6-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-237-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-284-Ն, լրաց., փոփ. 06.07.22 ՀՕ-324-Ն)

(06.07.22 ՀՕ-324-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։