Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-01-01-ից մինչև 2025-04-29։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ

Հոդված 18. Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը

գործել է մինչև 2025-04-29Բացել ARLIS-ում

Հոդված 18. Պետական արգելավայրի պահպանության ռեժիմը

1. Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

2. Յուրաքանչյուր պետական արգելավայրի խնդիրները և ռեժիմի առանձնահատկությունները սահմանվում են տվյալ պետական արգելավայրի կանոնադրությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։