Գլուխ 7 · ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հոդված 29. Հասարակայնությանը տրամադրվող տեղեկատվությունը
Հոդված 29. Հասարակայնությանը տրամադրվող տեղեկատվությունը
1. Լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում՝
ա) բնության հատուկ պահպանվող տարածքում նախատեսվող գործունեության մասին.
բ) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության և օգտագործման վերաբերյալ որոշումների մասին.
գ) բնության հատուկ պահպանվող տարածքների էկոլոգիական իրավիճակի մասին:
2. Լիազորված պետական մարմնի կողմից բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման միջոցներն են՝
ա) զանգվածային լրատվության միջոցները.
բ) էլեկտրոնային հաղորդակցության միջոցները.
գ) հասարակական լսումների կազմակերպումը.
դ) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարցումներին պատասխանելը: