ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1993 թ. N 210
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ, և ի փոփոխումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 115 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Նշված որոշման N 2 հավելվածում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության համար նախատեսված 735,0 մլն ռուբլի ընդհանուր ծավալի սահմաններում կատարել փոփոխություն, համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության կառավարության
1993 թ. մայիսի 7-ի N 210 որոշման
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՈՎ 1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
(մլն ռուբլի)
1993 թ. ծրագիր
կապիտալ ներդրումներ գործարկվող
հզորություն
Հանրապետության բյուջեի հաշվին
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 735,0 վերակառուցում և տեխնիկական վերազինում
Կապսի ջրամբար 75,0 - » -
Ոռոգման համակարգեր 60,0 - » -
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 600 - » -
Ընդամենը 735,0
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ