ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մայիսի 1993 թ. N 211
Քաղ. Երևան
ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով հանրապետություն ներկրվող և առկա հացահատիկային մշակաբույսերի սորտային սերմերի միասնական գների սահմանման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 1993 թվականին հանրապետություն ներմուծվող և պետական պաշարներում առկա գարնանացան հացահատիկային մշակաբույսերի սորտային սերմերը պետական, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև բնակչությանը վաճառել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտագրերով` սահմանված միասնական գներով, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու պարենի և մթերումների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ գարնանացան մշակաբույսերի սերմերի իրացումից հետո ճշգրտել դրանց փաստացի արժեքները, համադրել սույն որոշմամբ սահմանված միասնական գների հետ և կատարել վերահաշվարկ`
ա) փաստացի կատարված ծախսերը սահմանված գներից բարձր լինելու դեպքում տարբերությունը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` գյուղատնտեսության նախարարության հումանիտար օգնության կարգով ստացված միջոցների հաշվին.
բ) փաստացի կատարված ծախսերը սահմանված գներից ցածր լինելու դեպքում ավելի գանձված գումարները պարենի և մթերումների նախարարության հաշվից փոխհատուցել գյուղատնտեսության նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 7-ի N 211 որոշման
ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՆԵՐ
1993 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ
Սերմերի անվանումը Մեկ տոննայի գինը (հազ. ռուբլի)
Վարսակ 60,0
Գարի 64,0
Ցորեն 68,0
Հաճար 65,0
Եգիպտացորեն 70,0
Ոլոռ 73,0
Արևածաղիկ 80,0
Կորնգան 95,0
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ