ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 1993 թ. N 218
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության կառավարության 1993 թվականի փետրվարի 11-ի N 204 կարգադրությանը ու Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության պետական նպատակային վարկի մասին համաձայնագրին համապատասխան, ինչպես նաև ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 1993 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի մասին» N 115 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների շինարարության ծրագրով նախատեսված կապիտալ ներդրումների ծավալներն ու հզորությունները, համաձայն NN 1, 2 հավելվածների:
2. Ռուսաստանյան պետական ձեռնարկության «Հայուրալսիբշին» նախագծային շինարարական ֆիրմայի ուժերով Գյումրի քաղաքում, Սպիտակի և Գուգարքի շրջաններում իրականացվող բնակարանային և սոցիալական ոլորտի օբյեկտների վերականգնման աշխատանքների ֆինանսավորմանն ուղղել 2 մլրդ ռուբլու չափով անտոկոս նպատակային պետական վարկ:
3. Միջոցների նպատակային օգտագործման պատասխանատվությունը դնել պատգամավորների Գյումրիի քաղխորհրդի, Սպիտակի և Գուգարքի շրջխորհուրդների գործկոմների նախագահների վրա:
4. Բարձր շինարարական պատրաստականություն ունեցող դպրոցների շինարարության համար պատգամավորների Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմին հատկացնել 50 մլն ռուբլի:
Դպրոցների շինարարությունն իրականացնել ռուսաստանյան պետական ձեռնարկության «Հայուրալսիբշին» նախագծային շինարարական ֆիրմայի հետ պայմանագրի համաձայն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 8-ի N 218 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ
(մլն ռուբլի)
1 2
Ընդամենը 2000,0
այդ թվում`
բնակարանային շինարարություն 1655,0
ժողովրդական կրթություն 345,0
Գյումրիի քաղխորհրդի գործկոմ 1050,0
բնակարանային շինարարություն 795,0
ժողովրդական կրթություն 255,0
Սպիտակի շրջխորհրդի գործկոմ 700,0
բնակարանային շինարարություն 670,0
ժողովրդական կրթություն 30,0
Գուգարքի շրջխորհրդի գործկոմ 200,0
բնակարանային շինարարություն 190,0
ժողովրդական կրթություն 10,0
Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմ 50,0
Ժողովրդական կրթություն 50,0
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1993 թ.
մայիսի 8-ի N 218 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄՆ ԸՍՏ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԻ *)
Չափի միավորը Ընդամենը այդ թվում` 2-րդ կիսամյակ
1 2 3 4
Ընդամենը
այդ թվում`
բնակարանային շինարարություն հազ. քառ. մ 84,7 84,7
ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 3460 3460
մանկապարտեզներ տեղ 290 290
Գյումրիի քաղխորհրդի գործկոմ
բնակարանային շինարարություն հազ. քառ. մ 26,7 26,7
ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 1708 1708
մանկապարտեզներ տեղ 290 290
Սպիտակի շրջխորհրդի գործկոմ
բնակարանային շինարարություն հազ. քառ. մ 47,6 47,6
ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 960 960
Գուգարքի շրջխորհրդի գործկոմ
բնակարանային շինարարություն հազ. քառ. մ 10,4 10,4
ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 192 192
Ստեփանավանի շրջխորհրդի գործկոմ
ժողովրդական կրթություն
դպրոցներ աշ. տեղ 600 600
_______________
*) Ենթակա է ճշտման պայմանագրերը կնքելուց հետո:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ