ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3414-Ա «09» հուլիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի և նույն հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով ներքոնշյալ աղյուսակում նշված հանգամանք(ներ)ի առկայությունը՝
1. Ստորև բերված աղյուսակում նշված մասնակցին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում:
Գնման ընթացակարգի Մասնակցի Պատվիրա-տուի անվանումը Իրավական հիմք Այլ անհրաժեշտ տեղեկա-տվություն՝
ծածկագիրը չափաբաժնի Անվանումը ՀՎՀՀ գործու-նեության հասցեն գնումների գործընթացին մասնակցելու պայմաններին չբավարարելու հանգամանքների առաջացման ամսաթիվը
համարը անվանումը
գնման գինը
/ՀՀ դրամ/
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
ԵՔ-ԷԱՃԱՊՁԲ-26/217 11 Օդորակիչ 120000 «ԱՐՄ ԿԼԻՄԱՏ» ՍՊԸ 02879515 ք. Երևան, Տերյան փողոց, 19 շենք, հր. 30 29.06.2026 թ. Երևանի քաղաքա-պետարան 1-ին սյունակում նշված ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.15-րդ կետ (հրավերով սահմանված ժամկետում չի շտկվել արձանագրված անհամապատաս-խանությունները)
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի վրա:
3. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. Փամբուխչյան