Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԽՈՐԴԵՆԻ» ՊԵՏՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 մայիսի 1993 թ. N 230

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԻ ԵՎ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԽՈՐԴԵՆԻ» ՊԵՏՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ-ԳՈՐԾԱՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում խորդենագործության զարգացման, խորդենու կանաչ զանգվածի արտադրությունը, վերամշակումը, յուղի ստացումը, իրացումը և ճյուղի գիտական ապահովումը մեկ համակարգում միավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարության «Խորդենի» պետտնտեսություն-գործարանն իր գույքով, հողատարածքով, հիմնական արտադրական, ոչ արտադրական ֆոնդերով ու շրջանառու միջոցներով, սահմանված կարգով, հաշվեկշռից-հաշվեկշիռ հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ենթակայությանը` նախապես մարելով 1993 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պետտնտեսություն-գործարանի ունեցած պարտքերը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` սեփական միջոցների հաշվին ապահովել «Խորդենի» պետտնտեսություն-գործարանի վերականգնման, ջերմատնային տնտեսության նորոգման ու վերակառուցման և խորդենագործության զարգացմանն ուղղված աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։