Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-41-րդ կետերով.
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-41-րդ կետերով.
«39) սննդատարր՝ քիմիական տարր, որն անհրաժեշտ է բույսերի աճի ու զարգացման համար, և որի պարունակությունն ագրոքիմիկատի մեջ ապահովում է դրա սնուցող հատկությունները՝ կախված տարրի քանակից՝ դասակարգվելով որպես մակրոտարր, մեզոտարր կամ միկրոտարր.
40) ագրոքիմիկատի բաղադրիչ նյութ` ագրոքիմիկատի բաղադրության մեջ մտնող քիմիական նյութ կամ խառնուրդ, որն օգտագործվում է որպես լրացուցիչ բաղադրամաս պատրաստուկային ձևի ստացման համար կամ հումքի բնական խառնուրդ է, և որն ինքնին սննդատարր չէ, սակայն ազդում է արտադրանքի ֆիզիկաքիմիական հատկությունների վրա.
41) շրջանառություն՝ պեստիցիդների կամ ագրոքիմիկատների ներմուծում, արտահանում, պահպանում, փոխադրում, իրացում (այդ թվում՝ վաճառք, մատակարարում կամ ցանկացած այլ ձևով փոխանցում), ինչպես նաև օգտագործում (կիրառում)։»: