Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2020-04-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 12. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը

գործել է մինչև 2020-04-04Բացել ARLIS-ում

Հոդված 12. Բույսերի կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմի դեմ տարվող պայքարը

1. Բուսասանիտարիայի ոլորտում ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել`

1) գյուղատնտեսական հողատեսքերի, ցանքերի և տնկարկների կարանտին և կարգավորվող ոչ կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը.

2) հողում և բուսական արտադրանքում պեստիցիդների և ագրոքիմիկատների թույլատրելի մնացորդային առավելագույն քանակի չգերազանցումը.

3) բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների բուսասանիտարական զննումը, ստուգումը և փորձաքննությունը:

2. Արգելվում է`

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չստացած, օգտագործումից հանված, ժամկետանց, անորակ և արգելված, բնակչության առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր պեստիցիդների և ագրոքիմիկատների օգտագործումը.

2) մինչև 18 տարեկան, պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն չանցած անձանց, ինչպես նաև հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավումը պեստիցիդների հետ կատարվող աշխատանքներում.

3) ախտահանված սերմերի` որպես սնունդ, անասնակեր օգտագործումը.

4) կարանտին հայտարարված տարածքներից բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտահանումն առանց բուսասանիտարական անձնագրի:

3. Բույսերի վնասակար օրգանիզմների կարգավորման անհրաժեշտությունը որոշելու, անհրաժեշտության դեպքում դրանց դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով լիազոր մարմինն իրականացնում է բուսասանիտարական ուսումնասիրություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։