Գլուխ 4 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Բուսասանիտարական անձնագիրը
Հոդված 14. Բուսասանիտարական անձնագիրը
1. Բուսասանիտարական անձնագիրը տրվում է միայն հաշվառված ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող այլ առարկաների համար` բուսասանիտարական զննման կամ փորձաքննության արդյունքում և բուսասանիտարական կանոնների ու նորմերի բավարարման դեպքում:
2. Բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերը, բուսական արտադրանքը և կարգավորվող այլ առարկաներն արգելվում է ներմուծել վնասակար օրգանիզմներից զերծ գոտի կամ տեղափոխել այդ գոտով, բացառությամբ եթե առկա է բուսասանիտարական անձնագիր տվյալ գոտու համար: