ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2026 թվականի N 1052-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի «Կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 252-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 4-րդ կետն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․
«Միջոցառումների ծրագիրն արտացոլում է միայն Կառավարության ծրագրով ստանձնած հանձնառությունների իրականացմանն ուղղված միջոցառումները՝ բացառելով ամենօրյա գործառնական միջոցառումների ներառումը։ Միջոցառումների փոփոխության անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվում սահմանված վերջնաժամկետը լրանալուց առնվազն երեք ամիս առաջ՝ նախապես շրջանառելով այն սույն աշխատակարգի 15-20-րդ կետերով սահմանված կարգով:».
2) ուժը կորցրած ճանաչել 8-րդ կետը.
3) հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
16.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
հուլիսի 16-ի N 1052-Լ որոշման
«Ձև N 1
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Ուղիղ մեջբերվում է կառավարության ծրագրով ստանձնած հանձնառության (նպատակը, բարեփոխումը, թիրախը կամ այլ ձևակերպմամբ) կետի հերթական համարը, և մեկ նախադասությամբ ներկայացվում է Կառավարության ծրագրով սահմանված հանձնառությունը։
N Միջոցառում Նկարա-գրություն Ուղղակի արդյունքի ցուցանիշ Միջանկյալ արդյունքի ցուցանիշ Պատաս-խանատու Համակա-տարող (համա-կատա-րողներ) Վերջնա- ժամկետ Ֆինանսավորման կանխատեսվող չափը Ֆինանսա-վորման աղբյուրը
Լրացվում է այն գործողությունը, որը հանրային իշխանության մարմինն իրականացնելու է Կառավարության ծրագրով սահմանված համապա-տասխան նպատակին հասնելու համար։ Գործողությունը չպետք է պարունակի ամենօրյա գործառնական միջոցառումներ: Տրվում է միջոցառման հստակ, բայց սեղմ նկարա-գիրը (առավելա-գույնը 50 բառ): Հավելյալ ներկայաց-վում է նաև այն իրավական ակտերի ցանկը, որոնք ընդունելու կարիք կարող է առաջանալ միջոցառման իրականաց-ման ընթաց-քում։ Lրացվում է միջոցառման հստակ, չափելի, ստուգելի և իրատե-սական անմիջական հետևանքը (ծառայութ-յուն, արտա-դրանք, ապրանք և այլն)։ Նշվում է ուղղակի արդյունքից բխող կառավ-արելի և չափելի հետևանքը՝ արտացոլելով հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքացու և բիզնեսի կյանքում ակնկալվող արդյունքը։ Նույն ցուցանիշը կարող է վերաբերել մի քանի միջոցառում-ների՝ իբրև վերջիններիս գումարային արդյունք։ Նշվում է այն գերատեսչու-թյունը, որն առաջնորդելու է միջոցառման իրականաց-ման ամբողջ գործընթացը և պատասխա-նատու է լինելու դրա արդյունքների համար։ Սահմանվում են այն գերատեսչու- թյունները, որոնք ներգրավ-վելու են միջոցառման իրականաց-ման աշխատանք-ներում։ Սահմանվում են միջոցառման ավարտի ամիսը և տարեթիվը։ Եթե միջոցառումը շարունակական է, ապա հնարա-վորության դեպքում անհրաժեշտ է սահմանել մի վերջնաժամկետ, որի ժամանակ կգնահատվի միջոցառման արդյունա-վետությունը՝ իրականացման շարունա- կականությունը որոշելու նպատակով։ Նշվում է միջոցառման համար կոնկրետ ֆինանսավորման համար կանխա- տեսվող ծավալը՝ ընդհանուր գումարով: Եթե ֆինանսավորման կարիք առկա չէ, ապա նշվում է
«Հավելյալ ֆինանսավորում չի պահանջվում»։ Առկայության դեպքում նշվում է նաև այն բյուջետային ծրագրի և միջոցառման դասիչը, որի շրջանակներում իրականացվելու է միջոցառման ֆինանսավորումը։ Այն դեպքերում, երբ ֆինանսավորման աղբյուրներն ավելի են մեկից, նշվում են բոլոր աղբյուրներն ու ընդհանուր ֆինանսավորման ծավալում դրանց համամասնու-թյունները։ Նշվում է միջոցառման ֆինանսա-վորման աղբյուրը (աղբյուրները) (պետական բյուջե, զարգացման կոնկրետ գործընկե-րոջից ներգրավվող դրամա-շնորհային միջոցներ կամ ՊՄԳ ձևաչափ):
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
16.07.2026
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ